Քաղաքականություն

Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում

1 րոպեի ընթերցում

 Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Լավրովի և Կուրցի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«Հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է ԵԱՀԿ-ին՝ այն ևս քննարկվել է, սակայն ավելի լայն, այն է՝ ԵԱՀԿ-ում Ավստրիային նախագահության համատեքստում: Հավելյալ տեղեկատվություն ուղղակի չունեմ»,- նշել է Մարիա Զախարովան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում