Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Տեսանյութ Է հրապարակվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցից

Տեսանյութ Է հրապարակվել ձնահյուսի տակ հայտնված իտալական հյուրանոցից

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ANSA իտալական լրատվական գործակալությունը տեսանյութ Է հրապարակել իտալական հյուրանոցում իրականացվող փրկարարական գործողության վայրից, որը հունվարի 18-ին հայտնվել Է ձնահյուսի տակ: Տեսագրության մեջ, որն արվել Է հյուրանոցի ներսում, երեւում Է, որ շենքը լցված Է ձնով: Կադրերում չկան տուժածների կամ զոհվածների մարմիններ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հունվարի 19-ին ավելի վաղ հաղորդվել Է, որ փրկարարները դուրս են բերել առաջին զոհի մարմինը:
Ձնահյուսը, որը ծածկել Է Աբրուցոյի տարածաշրջանի Պեսկարա մարզի Rigopiano հյուրանոցը, իջել Է ստորգետնյա մի շարք ցնցումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Գրան Սասո դ՛ Իտալիա լեռնազանգվածի շրջանում: Հյուրանոցում կարող Էր գտնվել շուրջ 30 մարդ:
Փրկարարները դժվարությամբ են կարողացել հասնել աղետի վայր եւ մտնել ձյան տակ թաղված շենք: Օգնություն Է ցույց տրվել երկու տուժածների, որոնք ձնահյուսի իջնելու պահին գտնվում Էին շենքից դուրս եւ դարձել են տեղի ունեցածի ականատեսները:
Հյուրանոց են ուղրկվել շտապօգնության մեքենաներ եւ ուղղաթիռներ: 
Գործողությունը դժվարացած Է ձյան տեղումների պատճառով, ձյան ծածկույթի բարձրությունն արդեն հասել Է երկու մետրի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am