Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք Է. Կալաձե

«Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք Է. Կալաձե

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ, Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Թբիլիսիում անցկացված բրիֆինգի ժամանակ հայտարարել Է, որ «Գազպրոմ»-ի հետ կնքված համաձայնագիրն առեւտրային գաղտնիք Է, սակայն եթե հնարավորություն լինի, ես ամեն ինչ կանեմ, որպեսզի այն հրապարակվի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Նրա խոսքով՝ հիշատակված համաձայնագիրը, ինչպես Սահակաշվիլիի, այնպես Էլ Շեւարդնաձեի օրոք, ձեւակերպվում Էր տարիների շարունակ, եւ այն հրապարակային չԷր:
«Վերջին ժամանակներս լսվում են ոչ ճիշտ հայտարարություններ այն մասին, թե այդ համաձայնագիրն իբր «գաղտնի» գրիֆի տակ Է: Ինչ վերաբերում Է նախագահին, նա ունի այն շռայլությունն ու հնարավորությունը, որը թույլ Է տալիս նրան պահանջել այդ համաձայնագրի մանրամասնությունները, ուստի հարկավոր չեն փաստարկներից զուրկ այդ հայտարարությունները, որոնք, ցավոք, մենք լսում ենք վերջին օրերին: Ինչ վերաբերում Է բուն գաղտնիությանը, դուք գիտեք, որ այդօրինակ բոլոր համաձայնագրերը ցանկացած երկրում առեւտրային գաղտնիք են»,-հավելել Է Կալաձեն:
Վրացական կողմը որոշում Է ընդունել համաձայնել «Գազպրոմ Էքսպորտ»-ի առաջարկությանը եւ Ռուսաստանից Հայաստան «երկնագույն վառելիքի» տարանցման դիմաց վճարումն ստանալ փողով, այլ ոչ թե գազով: Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, Վրաստանն անհրաժեշտության դեպքում Ռուսաստանից գազը կստանա հազար խորանարդ մետրի դիմաց ոչ թե 215 դոլարով, այլ 185 դոլարով:
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այն կարծիքն Է հայտնել, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ի հետ կնքված համաձայնագիրը կվնասի երկրին: «Այդ պայմանագրի ստորագրմամբ վատացել Է երկրի Էներգասեկտորը, տուժել են Վրաստանի տնտեսական եւ քաղաքական շահերը: Վերջին հաշվով մենք ստացանք վատացած վիճակ՝ տարբեր ուղղություններով, ինչին ապագայում կարող են հետեւել մի շարք խնդիրներ»,-ասել Է պետության ղեկավարի մամուլի խոսնակ Էկա Միշվելաձեն: 
Նախագահը հորդորել Է օրենսդիր մարմնին՝ գործուն միջոցներ ձեռնարկել, նշել Է նա: «Երկրի առաջին դեմքը՝ Վրաստանի նախագահը, կոչ Է անում խորհրդարանին՝ կատարել իր սահմանադրական պարտավորությունը՝ ուժեղացնել հսկողության գործառույթը, ինչպես նաեւ առաջարկել պլան, թե ինչպես հաղթահարել եւ նվազագույնի հասցնել սպասվող ռիսկերն ու սպառնալիքները»,-նշել Է նախագահի ներկայացուցիչը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am