Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Երևանում համերգային ծրագրով կնշեն չինական Նոր տարին

Երևանում համերգային ծրագրով կնշեն չինական Նոր տարին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինական Նոր տարվա կապակցությամբ հունվարի 14-ին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային-ակադեմիական թատրոնում, տեղի կունենա Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլի «Մետաքսի ճանապարհ և ծաղիկ­ների անձրև» խորագրով համերգը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, համերգն անցկացվելու է Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տության մշակույթի նախարարությունների, ՀՀ-ում Չինաստանի դեսպանության աջակցությամբ:

Համերգը նվիրվում է Հայաստանի և Չինաս­տանի միջև դիվանագիտա­կան հարաբերությունների ­ հաստատման 25-ամյակին:
Գանսյու նահանգի երգի-պարի անսամբլը հիմնադրվել է 1961 թվականին: Անսամբլը ներկայացնում է Դունհուան քաղաքի արվեստը, սովորույթները և Մետաքսի ճանապարհի առանձնահատկությունները: Համերգային ծրագրի ընթացքում կներկայացվեն պարային ներկայացումներ, երաժշտա­կան, գործիքային կատարումներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am