Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

«Մանչեստր Յունայթեդ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

«Մանչեստր Յունայթեդ»-ը շնորհավորել է Մխիթարյանին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեստր Յունայթեդ»-ը շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` անգլիական թիմը շնորհավորել է հայ կիսապաշտպանին 6-րդ անգամ անընդմեջ Հայաստանում լավագույն ֆուտբոլիստ դառնալու առթիվ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2016 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 245 միավոր` Հայաստանի 2016 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով յոթերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և վեցերորդ անգամ անընդմեջ դարձել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ընդհանուր առմամբ, 50 քվեարկողներից 49-ը Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am