Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հանս Քրիստիան Անդերսենի նոր թանգարան են կառուցում Դանիայում

Հանս Քրիստիան Անդերսենի նոր թանգարան են կառուցում Դանիայում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռչակավոր սկանդինավցի հեքիաթասաց Հանս Քրիստիան Անդերսենի (1805 – 1875) կյանքին եւ ստեղծագործությանը նվիրված նոր թանգարան կկառուցվի նրա հայրենիքում՝ Դանիայի Օդենսե քաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Քաղաքի վարչակազմը, որը ներկայացրել Է նախագծի ֆինանսական պլանը, ենթադրում Է, որ նոր թանգարանի կառուցումը կնստի 305 միլիոն կրոն (շուրջ 45,5 միլիոն դոլար): Պլանավորման երկար տարիներից հետո շինարարությանը ձեռնամուխ լինելու հնարավորություն կընձեռի 225 միլիոն կրոնի (33,5 միլիոն դոլարի) չափով նվիրատվությունը, որն արել Է Առնոլդ Պետեր Մելլերի (1876 – 1965)`  A.P. Moller-Maersk Group հայտնի նավաշինական ընկերության հիմնադրի հիմնադրամը: Եվս 60 միլիոն կրոն (9 միլիոն դոլար) կհատկացնեն քաղաքի իշխանությունները:

Թանգարանի նոր շենքի լավագույն նախագծի՝ հայտարարված մրցույթում հաղթել Է ճապոնացի ճարտարապետ Կենգո Կումայի ֆիրման, որն, Օդենսեի քաղաքագլուխ Անքեր Բոյերի խոսքով՝ կարողացել Է հաղորդել անդերսենյան հեքիաթի կախարդանքը՝ այն, ինչի պակասն ունի ներկայիս թանգարանը, որի ցուցադրանքը նվիրված Է առավելապես Անդերսենի կենսագրությանը:

Շինարարությունը կսկսվի 2017 թվականին, իսկ նոր թանգարանը պետք Է բացեն արդեն 2020 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am