Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մինսկում ընթանում Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպումը

Մինսկում ընթանում Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինսկում սկսվել Է ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացելով նիստը՝ Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը նշել Է, որ նեղ կազմով հանդիպմանը քննարկվելու են Բիշքեկում ԱՊՀ-ի երկրների ղեկավարների վերջերս կայացած հանդիպման արդյունքներով պատրաստված առաջին փաստաթղթերը:

«Այսօր մենք կքննարկենք ժամանակակից իրողություններին ԱՊՀ-ի ադապտացման վերաբերյալ Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի որոշումների իրագործման առաջին փաստաթղթերը»,-ասել Է նա:

«Դեռ շատ բան կա անելու համագործակցությունն ամրապնդելու համար. անհրաժեշտ Է ճշտել ԱՊՀ-ի լիազոր մարմինների ոլորտները, օպտիմալացնել եւ բարձրացնել ճյուղային կառույցների աշխատանքի արդյունավետությունը, ապահովել ֆինանսական ռեսուրսների օգտագործման խնայողությունն ու արդյունավետությունը»,-նշել Է Բելառուսի կառավարության ղեկավարը:

Նեղ կազմով նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի կառավարությունների ղեկավարները, ինչպես նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուզբեկստանի, Մոլդովայի փոխվարչապետները եւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը: Նեղ ձեւաչափով հանդիպմանը ՈՒկրաինան ենրկայացված չԷ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am