Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Լավրովը նշել Է «Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգծի երկարացման պայմանը

Լավրովը նշել Է «Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգծի երկարացման պայմանը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը պատրաստ կլինի «Թուրքական հոսքի» երկրորդ ուղեգիծը երկարացնել միայն Եվրամիությունից նախագծի իրականացման գրավոր երաշխիքներ ստանալուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Հարավային հոսքի» հետ կապված անհաջողությունից հետո պատրաստ կլինենք այդ ուղեգիծը դեպի Եվրամիության տարածք երկարացնել միայն թղթի վրա այդ նախագծի իրականացման ոչ երկիմաստ պաշտոնական երաշխիքներ ստանալուց հետո»,- ասել Է նախարարը՝ հոկտեմբերի 25-ին Մոսկվայում ելույթ ունենալով եվրոպական բիզնեսի ասոցիացիայի հետ կայացած հանդիպմանը: Նա նշել Է, որ, մասնագետների կարծիքով, «տեսանելի ապագայում Եվրամիության անդամ երկրների համար դժվար կլինի առանց ռուսական Էներգակիրների»: 

Լավրովը հիշեցրել Է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան միջկառավարական համաձայնագիր են ստորագրել «Թուրքական հոսքի» վերաբերալ, որը նաեւ գազատարի կառուցում Է նախատեսում  Եվրոպայի, մասնավորապես, Հունաստանի ուղղությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am