Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարները որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածության վերաբերյալ

ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարները որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի 
պաշտոնի թեկնածության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանում որոշում կընդունեն գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի վերաբերյալ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 11-ին հաղորդվում Է ՀԱՊԿ-ի կայքում:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել Է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու Է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք նիստում, նոր քարտուղար Է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանում քննարկվելու Է մինչեւ 2025 թվականը հավաքական անվտանգության եւ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման ռազմավարությունը, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի ձեւաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակի ձեւավորման նախագիծը:

«Ենթադրվում Է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավարները որոշում կընդունեն կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Հայաստանի ներկայացուցիչը, ռոտացիային համապատասխան, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք Է զբաղեցներ դեռ մեկ տարի առաջ, սակայն այն ժամանակ ՀԱՊԿ-ի Խորհրդի նիստում որոշում ընդունվեց, որ Բորդյուժայի պաշտոնավարությունը կերկարացվի մեկ տարով: ՀԱՊԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, կազմակերպության անդամ բոլոր պետությունները պետք Է հաստատեն նոր գլխավոր քարտուղարի նշանակումը, որը կառույցը ղեկավարելու Է երեք տարվա ընթացքում:

ՀԱՊԿ-ի անդամ պետություններն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am