Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Հայաստանում ապրում է 100 տարեկանից բարձր տարիքի 102 անձ

Հայաստանում ապրում է 100 տարեկանից բարձր տարիքի 102 անձ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Հայաստանը համալրել է ծերացող երկրների շարքը: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության` մեր բնակչության թիվը կազմում է 2 մլն 995 հազար, որից  387 հազարը տարեց է: Այսինքն` բնակչության 12,9 տոկոսը տարեցներն են: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության  տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը:

«Պատճառները տարբեր են` ծնելիության նվազում, արտագաղթ, աշխատունակ երիտասարդության թվի նվազում, արդյունքում` ավելանում է տարեցների թիվը: Եթե այս տեմպերով շարունակվի, ապա ծերացումը կբերի տնտեսական հետևանքների: Իրավիճակը շտկելու համար պետք է երկրի տնտեսությունը զարգանա, աշխատատեղեր ստեղծվեն, որ երիտասարդները մնան Հայաստանում, իսկ տարեցների համար էլ ապահովվեն արժանապատիվ պայմաններ: Որքան էլ ասում ենք՝ ծերերը մեր հարստությունն են, բայց ազգի ծերացումն իր հետ բերում է տնտեսական, սոցիալական լուրջ խնդիրներ»,-ասաց Անահիտ Գևորգյանը: Նրա խոսքով, ազգի ծերացումը միայն Հայաստանին չէ բնորոշ, այս խնդրի առաջ են կանգնած բազմաթիվ պետություններ: Եվրոպայում ծերացման միջին ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանինը, այնտեղ միջին տոկոսը 20 է:

Հայաստանում ապրում է 90 տարեկանից բարձր տարիքի 6 հազար 500, 100 տարեկանից բարձր տարիքի 102 և 115 տարեկան երկու անձ: 115 տարեկան տարեցներն ապրում են Արարարատի մարզում: Հայաստանում միջին կենսաթոշակը կազմում է 40 հազար դրամ:

Հոկտեմբերի 1-ը Տարեցների միջազգային օրն է: Այս օրը ՄԱԿ-ի կողմից ընդունվել է 1991 թվականին, իսկ Հայաստանն այն նշում է 1993 թվականից սկսած:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am