Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Կայքի միջոցով քաղաքացիները կկարողանան հյուպատոսական հաշվառման կանգնել ցանկացած վայրից

Կայքի միջոցով քաղաքացիները կկարողանան հյուպատոսական հաշվառման կանգնել 
ցանկացած վայրից

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց հյուպատոսական հաշվառման կանգնելու և հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիների տվյալները կենտրոնական ռեգիստր վարող մարմնին տրամադրելու կարգը և սահմանեց լիազոր մարմին: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը նշեց, որ որոշմամբ առաջարկվում է կարգավորել և դյուրացնել ՀՀ տարածքից դուրս մեկնող կամ գտնվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական հաշվառման կանգնելու գործընթացը: «Քաղաքացիները կկարողանան կանգնել հյուպատոսական հաշվառման ցանկացած վայրից՝ մուտք գործելով համապատասխան էլեկտրոնային կայք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց փոխարտգործնախարարը:

Հիմնավորման համաձայն՝ հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիների տվյալները կարևոր նշանակություն կունենան մի շարք պետական մարմինների համար իրենց ոլորտի պետական քաղաքականության մշակման համար (վիճակագրություն, սոցիալական հարցեր, միգրացիա, ընտրական իրավունք, օպերատիվ տեղեկատվություն, սփյուռքի հարցեր և այլն):

Հյուպատոսական հաշվառումը հանդիսանում է կամավոր գործընթաց, որը հասանելի է նաև առցանց, հետևաբար ՀՀ քաղաքացիների անձնագրերում հյուպատոսական հաշվառման կանգնած լինելու վերաբերյալ նշում կատարելու անհրաժեշտություն և գործուն մեխանիզմ չկա: Ըստ այդմ՝ կառավարության որոշմամբ առաջարկվում է վերացնել նման նշում կատարելու իրավունքը` գործող իրավական ակտում ավելորդ դրույթ չունենալու նպատակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am