Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Իրանի զինուժերն առաջին անգամ համատեղ վարժանքներ են անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ

Իրանի զինուժերն առաջին անգամ համատեղ վարժանքներ են անցկացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանա-իտալական ռազմածովային վարժանքներ են տեղի ունեցել Պարսից ծոցի եւ Օրմուզի նեղուցի ջրատարածքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի Առաջին ռազմածովային շրջանի հրամանատար ծովակալ Հոսեյն Ազադը:

Նրա խոսքով՝ վարժանքներն անցկացվել են PASSEX ձեւով (passing exercise-վարժանքներ, որոնք անցկացվում են երկու նավատորմների նավերի մասնակցությամբ՝ երաշխավորելու համար, որ ռազմածովային ուժերը կարող են փոխգործակցել արտակարգ հանգամանքներում, օրինակ՝ պատերազմի պայմաններում): Իրանական կողմից դրանց մասնակցել են «Ալվանդ» եւ «Ալբորզ» Էսկադրային ականակիրները, իտալական կողմից՝ «Էուրո» ֆրեգատը, ինչպես նաեւ երկու ուղղաթիռներ՝ յուրաքանչյուր կողմից՝ մեկական:

«Այս համատեղ վարժանքներն անցկացվել են մարտական պատրաստությունը բարձրացնելու, ինչպես նաեւ փորձի եւ մարտական հմտությունների փոխանակման նպատակով»,-ընդգծել Է ծովակալ Ազադը, որի խոսքը մեջբերում Է ԻՍՆԱ գործակալությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am