Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը

Մեկնարկում է «Կոմիտասը և միջնադարյան մշակույթը» միջազգային գիտաժողով-փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի աջակցությամբ, սեպտեմբերի 26-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու «Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողով-փառատոնի պաշտոնական բացումը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Հանդես կգան «Հովեր» կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ս. Հովհաննիսյան), Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Ռ. Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Թոփիկյան), Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկ. և դիրիժոր Հ. Չեքիջյան), Անահիտ Պապայանը (սոպրանո), Հասմիկ Թորոսյանը (սոպրանո), Իրինա Զաքյանը (սոպրանո):

«Կոմիտասը և միջնադարյան երաժշտական մշակույթը» խորագիրը կրող միջազգային գիտաժողովը նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն կանցկացվի սեպտեմբերի 27-ին՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, սեպտեմբերի 28-29-ին՝ Հաղպատի վանական համալիրում (ՀՀ Լոռու մարզ):

Գիտաժողով-փառատոնի կազմակերպումը հիանալի առիթ է անդրադառնալու Կոմիտասին, նրա գործունեությանը, ժամանակաշրջանին: Կներկայացվեն Կոմիտասի և նրա ժամանակակիցների գործերը: Միջնադարյան երաժշտությանը նվիրված զեկուցումներով հանդես կգան անվանի երաժիշտ-մասնագետներ՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Կիպրոսից և Ռուսաստանից:

Գիտաժողով-փառատոնի փակումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am