ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպք
21:38, 23 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 22-ից 23-ը Հայաստանում արձանագրվել է թմրանյութի հայտնաբերման 5 դեպք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության՝ 5, խարդախության 2 և հարկերից խուսափելու 3 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում