Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Դժբախտ պատահար Կառնուտում. անասնագոմի փլուզումից երիտասարդ է մահացել

Դժբախտ պատահար Կառնուտում. անասնագոմի փլուզումից երիտասարդ է մահացել

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Կառնուտ գյուղում փլվել է Հարությունյաններին պատկանող անասնագոմը, պատահարի հետեւանքով զոհվել է 1981 թվականին ծնված Մկրտիչ Հարությունյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից, սեպտեմբերի 23-ին ժամը 11:00-ին Գյումրու բժշկական կենտրոն է ընդունվել երկու մարդ:

Կենտրոն տեղափոխվածներից մեկը՝ 1981 թվականին ծնված Մկրտիչ Հարությունյանը, մահացել է մինչեւ հիվանդանոց հասցնելը, մի փոքր ուշ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Մկրտչի հայրը՝ 1941 թվականին ծնված Տարոն Հարությունյանը: Նա ստացել է գլխուղեղի եւ ողնաշարի բազմաթիվ վնասվածքներ: Այս պահին նրան շարունակում են բժշկական օգնություն ցույց տալ:

Ինչպես տեղեկացրին հարազատները՝ պատահարի ժամանակ հայր ու որդի աշխատելիս են եղել անասնագոմի տանիքի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am