Տարածաշրջանային

Վրաստանի նախագահը դեռ չի որոշել՝ ում օգտին Է քվեարկելու

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը դեռ չի որոշել՝ ում օգտին Է քվեարկելու

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դեռ չի որոշել՝ որ քաղաքական կուսակցության օգտին Է քվեարկելու առաջիկա խորհրդարանական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իններորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին Վրաստանի քաղաքացիներն ընտրելու են հոկտեմբերի 8-ին: Ընտրություններին մասնակցելու են 19 կուսակցություններ եւ 6 ընտրադաշինք:

«Ես իմ ընտրությունը կանեմ՝ ելնելով այն բանից, թե քաղաքական գործիչներին ինձ ինչ կասեն դատական համակարգը առողջացնելու ու բարելավելու մասին… Ինձ հետաքրքրում Է, թե կուսակցությունների հարգելի ղեկավարները ինչ տնտեսական ծրագիր են իրագործելու եւ ինչ քայլեր են ձեռնարկելու տնտեսությունն առողջացնելու եւ աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել Է Մարգվելաշվիլին՝ «ՏՎ Փիրվելի» հեռուստաալիքում ելույթ ունենալով «Հարցի ժամանակը» հաղորդման եթերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում