«Ֆրեսկո»-ն ցուցադրել է 22 երկրի 76 ֆիլմ
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Օգոստոսի 28-ին` ժամը 19:00-23:00-ը, Կարապի լճի հարակից տարածքում տեղի կուեննա «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնի երևանյան ցուցադրությունների ամփոփումը:
«Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրով անցկացվող միջոցառումը կուղեկցվի համերգային ծրագրով՝ ներկայացնելով հիմնականում ազգային երաժշտարվեստը:
Փառատոնային օրերին երևանյան հանդիսատեսը հնարավորություն է ունեցել մասնակցելու բացօթյա կինոդիտումներին: Ֆիլմացանկում ներառված է եղել 22 երկրներից ներկայացված 76 կինոժապավեն, որոնցից 4-ը՝ հայկական»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում