Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց մինչև 22 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում
14:26, 26 Օգոստոս 2016
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվով Եվրոպայի առաջնությունում իրենց մրցելույթներն են սկսել Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց մինչև 22 տարեկանների հավաքականի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ը հայտնում է , որ կանանց պայքարում Անի Հովսեփյան -Վերոնիկա Կոչկարյան զույգը ընդգրկվել է միևնույն խմբում Ռուսաստանի, Սերբիայի, Իտալիայի զույգերի հետ:
Անի Հովսեփյան -Վերոնիկա Կոչկարյան զույգն արդեն հասցրել է երկու հանդիպում անցկացնել: Խմբային փուլի երկու խաղերում էլ Հայաստանը ներկայացնող զույգը միևնույն 2-0 հաշվով զիջել է Ռուսաստանին և Իտալիային: Վերջին խաղում մեր զույգը հանդիպելու է Սերբիայի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում