Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի կանանց մինչև 22 տարեկանների հավաքականը մեկնարկել է Եվրոպայի առաջնությունում

Armenpress 14:26, 26 Օգոստոս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի Սալոնիկ քաղաքում անցկացվով Եվրոպայի առաջնությունում իրենց մրցելույթներն են սկսել  Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց մինչև 22 տարեկանների հավաքականի ներկայացուցիչները: «Արմենպրես»-ը  հայտնում է , որ կանանց պայքարում Անի Հովսեփյան -Վերոնիկա Կոչկարյան զույգը ընդգրկվել է միևնույն խմբում Ռուսաստանի, Սերբիայի, Իտալիայի զույգերի հետ:

Անի Հովսեփյան -Վերոնիկա Կոչկարյան զույգն արդեն հասցրել է երկու հանդիպում անցկացնել: Խմբային փուլի երկու խաղերում էլ Հայաստանը ներկայացնող զույգը միևնույն 2-0  հաշվով զիջել է Ռուսաստանին և Իտալիային: Վերջին խաղում մեր զույգը հանդիպելու է Սերբիայի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am