Տարածաշրջանային

Թբիլիսին պրագմատիկ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ. Կվիրիկաշվիլի

2 րոպեի ընթերցում

Թբիլիսին պրագմատիկ քաղաքականություն է վարում Մոսկվայի նկատմամբ. Կվիրիկաշվիլի

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը «պրագմատիկ եւ մտածված քաղաքականություն» Է վարում Ռուսաստանի նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հայտարարել Է հանրապետության վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին՝ ելույթ ունենալով Մեստիա սահմանամերձ քաղաքի բնակիչների առջեւ, որը գտնվում Է երկրի հյուսիս-արեւմուտքում:

Նրա խոսքով՝ «վերջին տարիներին Վրաստանի կառավարությունը մտածված քաղաքականության շնորհիվ Ռուսաստանի հետ հարաբերություններում կարողացել Է հասնել լարվածության մեղմացման եւ կշարունակի դրանց նորմալացմանն ուղղված քայլերը, բայց դա տեղի չի ունենա ի վնաս Վրաստանի տարածքային ամբողջականության՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»:

Կվիրիկաշվիլին կարեւոր Է համարել ռուս զբոսաշրջիկների թվի աճը Վրաստանում, հայտարարելով, որ «դա Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության մեղմացման ուղղությամբ Թբիլիսիի պրագմատիկ քաղաքականության արդյունքներից մեկն Է»:

Ինչպես հայտնել են Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչակազմում, 2016 թվականի յոթ ամսվա ընթացքում հանրապետություն են այցելել 3,4 մլն օտարերկրացիներ, ինչը 11 տոկոսով ավելի Է 2015 թվականի համապատասխան ժամանակաշրջանի ցուցանիշից: Հունվարից մինչեւ հուլիս Վրաստան են ժամանել, մասնավորապես, ՌԴ-ի 533 հազար 634 քաղաքացիններ: Դա 105,3 տոկոսով ավելի Է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում