Սպորտ

Ռիո-2016-ի տղամարդկանց թենիսի մենապայքարում, օլիմպիական չեմպիոն է դարձել Էնդի Մարեյը

1 րոպեի ընթերցում

Ռիո-2016-ի տղամարդկանց թենիսի մենապայքարում, օլիմպիական չեմպիոն է դարձել Էնդի Մարեյը

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո-2016-ում ավարտվել է տղամարդկանց թենիսի մենապայքարը: «Արմենպրես»-ը հայտնում է, որ եզրափակիչում Մեծ Բրիտանիան ներկայացնող Էնդի Մարեյը 7:5, 4:6, 6:2, 7:5 հաշվով հաղթել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյին: Հանդիպումը տևել է 4 ժամ 04 րոպե: Խաղի ընթացքում Մարեյը կատարել է 9 բրեյք, իսկ սեփական մատուցումը զիջել է 6 անգամ: Բրոնզե մեդալը նվաճել է ճապոնացի Կեի Նիշիկորին, որը 6:2, 6:7, 6:3 հաշվով հաղթել է Ռաֆայել Նադալին:

Էնդի Մարեյն այս հաղթանակով դարձավ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն: Բրիտանացին հաղթել էր նաև «Լոնդոն-2012»-ի թենիսային մրցաշարում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում