Տարածաշրջանային

ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն համագործակցության հարցեր

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Իլհամ Ալիեւը օգոստոսի 8-ին Բաքվում կքննարկեն կապերի կարգավորման, ինչպես նաեւ տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության հարցեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սպասվում Է, որ Վլադիմիր Պուտինը, Հասան Ռոուհանին եւ Իլհամ Ալիեւը կքննարկեն տարածաշրջանային ու միջազգային քաղաքականության հրատապ հարցերը, պրակտիկ համագործակցության կարգավորման հեռանկարները, մասնավորապես, Էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներումե,-հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշել են ՌԴ նախագահի վարչակազմում, նման ձեւաչափով հանդիպումը կդառնա առաջինը:

«Բաքվում գտնվելու ընթացքում պլանավորված են նաեւ Ռուսաստանի նախագահի առանձին երկկողմ բանակցությունները Ադրբեջանի եւ Իրանի նախագահների հետե,-հավելել են մամուլի ծառայությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում