Ադրբեջանում ռազմամթերք արտադրող գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող արկեր արտադրող ռազմական գործարանում ուժգին պայթյուն է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը, պայթյունը տեղի է ունեցել ռազմամթերք արտադրող «Արազ» գործարանում, որը գտնվում է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության հաշվեկշռում:Haqqin.az կայքի թղթակիցը հայտնում է, որ գործարանի տարածքում շարունակվում են արկերի առանձին պայթյունները:
Նշվում է, որ Շիրվանում ռազմական գործարանին մոտ բնակելի տներից բնակիչները տարհանվում են: Դրա հետ միաժամանակ պայթյունի ալիքը ջարդել է քաղաքի մեծ թվով բնակելիների լուսամուտների ապակիները: Պայթող արկերի թնդյունը լսվում է միջադեպի վայրից 40 կմ հեռավորության վրա:«Ենի Մուսավաթ»-ի համաձայն` պայթյունի պատճառը դեռեւս հայտնի չէ:
Report.az կայքը հայտնում է զոհվածների եւ վիրավորների մասին` չնշելով թվեր:
2015 թվականի հուլիսի 6-ին Ադրբեջանի ռազմական արդյունաբերության Շիրվանում տեղակայված «Տելեմեխանիկա» գործարանում տեղի ունեցած պայթյունի ժամանակ զոհվել էր մեկ, վիրավորվել 11 մարդ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում