Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Հունիսի 22-25-ը արձանագրվել է սպանության փորձի և մահվան ելքով վնասվածք հասցնելու 1-ական դեպք

Հունիսի 22-25-ը արձանագրվել է սպանության փորձի և մահվան ելքով վնասվածք հասցնելու 1-ական դեպք

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 25-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և ավազակային հարձակման 1-ական դեպք, որոնք բացահայտվել են:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 29-ը: 

Բացահայտվել է գողության՝ 8, խարդախության՝ 6, կողոպուտի և գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 2-ական, յուրացման, շորթման, ավտոմեքենա փախցնելու, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար, ինչի հետևանքով 39 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am