Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Ադրբեջանն Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է ձեռնարկել

Ադրբեջանն Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ է ձեռնարկել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի մի խումբ զինծառայողներ Ակնայի ուղղությամբ առաջխաղացման փորձ են ձեռնարկել: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից:

ԼՂՀ  ՊՆ  հայտարարության մեջ ասվում է. «Հուլիսի 14-ի լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 27 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային ու դիպուկահար զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1400 կրակոց:

Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, հուլիսի 14-ին` ժամը 22:45-ի սահմաններում, շփման գծի արևելյան (Ակնա) ուղղությամբ դիտարկվել են հակառակորդի մի խումբ զինծառայողների առաջխաղացման փորձ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ձեռնարկել են օպերատիվ միջոցառումներ և կանխել ադրբեջանական զինծառայողների հավանական գործողությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am