Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Բելգիայում համընդհանուր գործադուլը 280 կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել

Բելգիայում համընդհանուր գործադուլը 280 կիլոմետրանոց խցանումներ է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական հատվածի աշխատողների համընդհանուր գործադուլ Է սկսվել Բելգիայի ֆրանսախոս հարավային տարածաշրջանում՝ Վալոնիայում եւ Բրյուսելում: Ֆլանդրիա հյուսիսային տարածաշրջանը շարունակում Է աշխատել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործադուլ Է անում պետական ծառայողների մեծամասնությունը: Փաստորեն կանգ Է առել հանրային ծառայությունների մեծ մասի, տրանսպորտի եւ երկաթուղու, փոստի աշխատանքը: Առավոտյան պիկ ժամին Վալոնիայի հանգուցային մայրուղիներում, որոնք ձգվում են դեպի Բրյուսել, Նամյուր, Լիեժ եւ այլ խոշոր քաղաքներ, գոյացել են խցանումներ, որոնց ընդհանուր երկարությունը հասնում Է 280 կիլոմետրի, հայտնել Է RTBF հեռուստաալիքը:

Ճանապարհներին տիրող իրադրությունը փոքր-ինչ մեղմացնում Է այն փաստը, որ մարդկանցից շատերը մայիսի 31-ի առավոտյան ընդհանրապես չեն գնացել աշխատանքի:

Բրյուսելում արհմիությունները մտադիր են ցույց անցկացնել 10 հազար մարդու մասնակցությամբ՝ ամբողջ երկրից, բայց դեռեւս պարզ չԷ, թե ինչպես նրանք կկարողանան հասնել քաղաքի կենտրոն:

Օդանավակայանների վարչակազմը նախազգուշացրել Է երկրի օդային նավահանգիստների աշխատանքում հնարավոր խափանումների մասին: Դպրոցներն ու հիվանդանոցները հիմնականում աշխատում են:

Գործադուլի գլխավոր նպատակն այն Է, որ կառավարությունը վերանայի պետական ծառայությունների վերակազմման եւ օպտիմալացման պլանները՝ ծախսերը կրճատելու նպատակով, ինչը կարող Է հանգեցնել աշխատանքից ազատումների: Բացի այդ, արհմիությունները պահանջում են հրաժարվել սոցիալական բարեփոխումից, որը նախատեսում Է աշխատանքային շաբաթվա տեւողության ավելացում 38-ից մինչեւ 40 ժամ, կենսաթոշակային տարիքի բարձրացում, ինչպես նաեւ գործազրկության գծով նպաստների համակարգի բարեփոխում, ինչը պետք Է ավելի ակտիվ խթանի աշխատանքի որոնումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am