Քաղաքականություն

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ում

4 րոպեի ընթերցում

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը Ադրբեջանի կեղծիքների վերաբերյալ տարածվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայում և Անվտանգության խորհրդում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ ԱԳՆ-ն գրառում է կատարել իր պաշտոնական թվիթերյան էջում:

Մայիսի 20-ին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն էր արել, որում ասվում էր. «Մայիսի 17-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկելհերթական մտացածին հայտարարություններով` ապրիլի 2-5 մարտական գործողություններիընթացքում արգելված ռազմամթերքի, մասնավորապես,սպիտակ ֆոսֆոր պարունակող արկերիենթադրյալ կիրառման վերաբերյալ։

Շարունակելով միջազգային հանրությանն ապատեղեկացնելուավանդական արշավը՝ Ադրբեջանը չիխորշում դիմել կեղծիքների ևբացահայտ մեքենայությունների։ Իր քարոզչականգործողություններին կշիռ հաղորդելու նպատակովադրբեջանական կողմը փորձում էդրանց մեջ ներքաշել նաևԱդրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներինու ռազմական կցորդներին։

Կեղծարարությունն ու իրականության խեղաթյուրումըվաղուց արդեն կանոնավոր բնույթեն ձեռք բերել ևդարձել Ադրբեջանի արտաքին քաղաքականությանանբաժան մասը։ Դեռևս 1992 թ.ադրբեջանական կողմը հանդես էրգալիս քիմիական զենքի ենթադրյալկիրառման մասին համանման մեղադրանքներով,որոնք այն ժամանակ հերքվեցինՄԱԿ-ի հատուկ փաստահավաքառաքելության կողմից։ ՄԱԿ-իփորձագետների հետևությունների ու եզրակացություններիհիման վրա, որոնք ներկայացվածեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի1992թ. հուլիսի 24-ի S/24344 թվակիրփաստաթղթում, ՄԱԿ-ի Գլխավորքարտուղարը հաստատեց, որ «խմբինչի ներկայացվել քիմիական զենքիկիրառման փաստը հաստատող որևէապացույց» ։

Հաջորդած տարիներին ադրբեջանական կողմըհանդես է եկել նույնքանանհեթեթ և չհաստատված մեղադրանքներով՝1993թվականին Ադրբեջանի դեմ միջուկայինզենքի կիրառման և ԼՂՀ-ում միջուկային թափոնների թաղման(ԵԽԽՎ 2002 թ. մայիսի 7-իN 9444փաստաթուղթ), Հայաստանն ու ԼՂՀ-ն բակտերիոլոգիական զենքի բազայիվերածման (ԵԽԽՎ 2002 թ. հունվարի31-ի N 9336 փաստաթուղթ), թմրամիջոցների աճեցմանու արտադրության և այլնիվերաբերյալ։ Ընդ որում, ադրբեջանականկողմը վկայակոչում էր գոյությունչունեցող գիտական հանդեսներ, զեկույցներ,կազմակերպություններ և լաբորատորիաներ։

Վերակենդանացնելով հին հերյուրանքները՝ Ադրբեջանըոչ միայն փորձում էարդարացնել ուժի կիրառման և1994-1995թթ. հրադադարի մասին համաձայնագրերիլիակատար ու անշեղ պահպանումից(ինչը պնդում են ԵԱՀԿՄինսկի խմբի համանախագահ երկրները)հրաժարվելու իր քաղաքականությունը, այլևնպատակ է հետապնդում շեղելուշադրությունը ԼՂՀ զինծառայողների ուխաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանականբանակի իրագործած իրական ռազմականհանցագործություններից։

Այս կապակցությամբ կոչ ենքանում միջազգային հանրությանը՝ առավելագույնսքննադատաբար մոտենալ ադրբեջանական կողմիայդօրինակ մերկապարանոց պնդումներին։

ԼՂՀ-ն իր հերթինպատրաստ է ընդունել հատուկդիտորդական առաքելություն՝ տեղում բոլորփաստերն ուսումնասիրելու և ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմիցսանձազերծված ագրեսիայի հանգամանքներն ուդրա ընթացքում իրագործված միջազգայինմարդասիրական իրավունքի նորմերի խախտումներըհետաքննելու համար»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում