Քաղաքականություն

Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

1 րոպեի ընթերցում

Բուլղարական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամները մայիսի 24-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու սուրբ նահատակների հիշատակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարին եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն նահատակների հիշատակը: Բուլղարական պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում եւ ծանոթացել ցուցանմուշներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում