Շավարշ Քոչարյանն Ագրամունտին կոչ է անում ծանոթանալ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարում է` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Փոխնախարարն «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանել է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը` հակամարտությունները տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա կարգավորելու առնչությամբ:
- Պարո'ն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հայտարարությունը, որ ԼՂ հակամարտությունը, ինչպես նաեւ բոլոր հակամարտությունները պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա:
- Ցանկալի կլիներ, որ նման մակարդակի միջազգային պաշտոնյան ծանոթ լիներ միջազգային իրավունքի ամենահիմնարար փաստաթղթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, համաձայն որի` տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում