Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագահ Սարգսյանը Վիեննա այցի արդյունքներն ամփոփել է հարցազրույցով

Նախագահ Սարգսյանը Վիեննա այցի արդյունքներն ամփոփել է հարցազրույցով

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Վիեննայից Երևան վերադառնալու ճանապարհին օդանավում այցը լուսաբանող լրագրողներին հարցազրույց է տվել` ներկայացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախաձեռնությամբ կայացած հանդիպումների արդյունքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը:

Վիեննայում մայիսի 16-ին Նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ալիևի հետ ՀՀ Նախագահի հանդիպմանը մասնակցել են ինչպես ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը , այնպես էլ երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]