Մշակույթ

«Շերբուրգյան հովանոցներ»-ի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը նշում է ծննդյան տարեդարձը

3 րոպեի ընթերցում

«Շերբուրգյան հովանոցներ»-ի երաժշտության հեղինակ Միշել Լեգրանը նշում է ծննդյան տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շերբուրգյան հովանոցներ» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր, երաժիշտ, դաշնակահար Միշել Լեգրանը տոնում է ծննդյան տարեդարձը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայկական արմատներով ճանաչված արտիստը փետրվարի 24-ին նշում է 84-ամյակը:

Միշել Լեգրանը ծնվելէ1932 թվականինՓարիզում:Մայրը՝ Մարսել-Տեր Միքայելյանը,սերելէհայկականազնվականընտանիքից: Ապագա կոմպոզիտորը սովորելէՓարիզի կոնսերվատորիայում: 1954 թ.թողարկելէառաջինձայնասկավառակը:Հեղինակելէբազմաթիվ հեռուստատեսայինհաղորդումներևերաժշտականսցենարներ:Ավելիշատհայտնիէ շուրջ200 ֆիլմերիհամարգրվածերաժշտությամբ:

Թողարկելէավելիքան100 ձայնասկավառակ: 3անգամարժանացելէ«Օսկար», 5անգամ` «Գրեմմի»և«Էմմի», 12անգամ` «Ոսկեգլոբուս»մրցանակների:2003 թ.արժանացելէՖրանսիայի«Պատվոլեգիոն»շքանշանի:

Միշել Լեգրանի մտքերից

***

«Ամեն անգամ Հայաստան գալիս առաջին միտքը, որ ծագում է գլխումս, այն է, որ իմ պապերի հողում եմ եւ, ընդհանուր առմամբ, ինձ պատում է խոր հարգանքի զգացում: Ընդհանարապես, այդ օրերին դառնում եմ առավել զգացմունքային: Մինչեւ թուրքերի կողմից իրականացրած կոտորածները, մեր ցեղից Հայաստանում վերջինն ապրել է իմ պապը, ով այնուհետեւ փախել է Ֆրանսիա եւ ծնունդ տվել իմ մորը, այնուհետեւ հայությունը տարածվել է իմ եւ իմ երեխաների միջոցով: Ամեն անգամ Հայաստան գալով` ես կրկին վերապրում եմ այդ ամենը»:

***

«Հայաստանը մի երկիր է, որ շատ է ճնշվել, ապրել է բազմաթիվ դրամատիկ պահեր, ողբերգություններ, սակայն ուրախալի է, որ հիմա վերածնվում է»:

***

«Ես բավարարված եմ նրանով, որ կարողանում եմ գրել, ստեղծագործել: Բավարարված եմ իմ երաժշտությամբ, որը գտնում եմ, որ վատը չէ:Ապագայում եւս շարունակելու եմ իմ աշխատանքը, ստեղծել երաժշտություն` ինչպես միշտ եմ արել, շարունակելու եմ առաջընթաց արձանագրել»:

***

«…կարեւորը մարդու ներքին աշխարհն է ու սիրտը, կարեւորը քո սեփական գործում միշտ առաջընթաց արձանագրելն է: Պետք չէ մոռանալ նաեւ այն հանգամանքի մասին, որ անհրաժեշտ է աշխատել սիրով»:

***

«Տարիքը զարդարանք չէ: Բայց իրականում տարիքս չեմ զգում: Ես երիտասարդ եմ.. »:

***

«Երաժշտությունն է ինձ նվիրել երջանկության բանալին: Ես կրքոտ երաժիշտ եմ, դրա համար էլ շատ եմ ստեղծագործում, խանդավառված եմ մշտապես»:

Պատրաստեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում