Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Հայաստանում սոցիալական գովազդ տեղադրող ընկերությունները կազատվեն տուրքից

Հայաստանում սոցիալական գովազդ տեղադրող ընկերությունները կազատվեն 
տուրքից

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին: ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ փոփոխություններով զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային և տպագիր միջոցներում ու տրանսպորտում գովազդ տարածող գովազդակիրը պարտավորվելու է սոցիալական գովազդների համար առաջնահերթ տրամադրելգովազդին հատկացվող տարեկան եթերային ժամանակի ոչ պակաս, քան 5 տոկոսը:

Միաժամանակ, արտաքին գովազդ տարածող գովազդակիրը պարտավորվելու է համապատասխան բյուջե վճարել օրենքով նախատեսված կարգով դատարկ գովազդային վահանակների վրա իր կազմակերպության գովազդը տեղաբաշխելու և տարածելու համար սահմանված տուրքը: «Արտաքին գովազդ տարածող գովազդակիրն ազատվում է արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության յուրաքանչյուր քառակուսի մետրի համար սահմանված տուրքից, եթե արտաքին գովազդ տարածելու տեխնիկական միջոցներով տեղաբաշխել և տարածել է սոցիալական գովազդ` այդ գովազդի մակերեսին համապատասխան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Պողոսյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ այսօր բազմաթիվ դատարկ գովազդային վահանակներ կան և այդ նախագիծը բավական լավ առաջարկ է գովազդակիր ընկերությունների համար: «Ես կարծում եմ՝ շատ կարևոր նախաձեռնություն է, և այո', գովազդի վահանակներն ամբողջ ճանապարհների վրա, համայնքներում դատարկ են, ուստի սա հնարավորություն է տալիս նաև սեփականատարերին, որպեսզի նրանք որոշում կայացնեն»,- ասաց վարչապետը: Միաժամանակ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ պետք է հետամուտ լինել նախագիծն Ազգային ժողովում հնարավորինս շուտ ընդունելու հարցում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]