Սպորտ

Մխիթարյանը դարձել է Եվրոպայի գոլային փոխանցումների առաջատար

1 րոպեի ընթերցում

 Մխիթարյանը դարձել է Եվրոպայի գոլային փոխանցումների առաջատար

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կատարած 17 գոլային փոխանցումներով գլխավորում է Եվրոպայի բոլոր մրցաշարերի արդյունքների ընդհանուր աղյուսակը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը 9 գոլային փոխանցում է կատարել Բունդեսլիգայում, 2 գոլային փոխանցում` Եվրոպայի Լիգայում, 4 փոխանցում` Եվրոպայի որակավորման փուլում, և 2 գոլային փոխանցում` Գերմանիայի գավաթի առաջնությունում:

Երկրորդ և երրորդ տեղը 16 գոլային փոխանցումներով կիսում են Նեյմարը` «Բարսելոնա» -ից և Մեսութ Օզիլը` «Արսենալ» -ից:

Չորրորդ և հինգերորդ տեղերը 12 գոլային փոխանցումներով բաժանել են Քեվին Դե Բրյունեն` «Մանչեսթեր Սիթի»-ից և Անխել Դի Մարիան` «ՊՍԺ»-ից:

Մխիթարյանն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի Գերմանիայի գավաթի առաջնության կիսաեզրափակչում կայանալիք Դորտմունդի «Բորուսիա»-ն ընդդեմ «Շտուդգարտ»-ի խաղում:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում