ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ սահմանվելուց հետո թուրքական որոշ տեքստիլային ձեռնարկություններ խնդիրներից խուսափելու համար սկսել են Made in Turkey պիտակավորումը փոխել Made in Azerbaijan:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Fashion United պարբերականը:
Օրինակ` Թուրքիայի տեքստիլ արդյունաբերության կենտրոն հանդիսացող Էգեյան շրջանի տեքստիլագործներն սկսել են օգտագործել Made in Azerbaijan կամ Made in Iran պիտակներ:
Թուրքիայի մոդայի եւ պատրաստի հագուստի ֆեդերացիայի նախկին ղեկավար Նեդիմ Օրունը պատմել է, որ ներկայում թուրքական արտադրողների արտադրանքը ռուսաստանյան շուկա մատակարարվում է Ադրբեջանի կամ Իրանի միջոցով: