Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Հանրաքվեի ընթացքում խախտումներ հիմնականում չեն արձանագրվել. ԱԺ նախագահ

Հանրաքվեի ընթացքում խախտումներ հիմնականում չեն արձանագրվել. ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այն կարծիքին է, որ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում խախտումներ հիմնականում չեն արձանագրվել: «Մի գործընթացում, որին մասնակցում է 1 միլիոնից ավել մարդ, կարող են ինչ-որ ինտրիգներ լինել, սակայն խախտումներ հիմնականում չեն եղել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումների վերաբերյալ հարցին:

Դիտարկմանը, թե եղած խախտումները կատարվել են  ՀՀԿ-ի հրահանգով, ԱԺ նախագահը պատասխանեց, որ դրանք եղել են ոչ թե ՀՀԿ-ի, այլ ՀԱԿ-ի հրահանգով, որպեսզի հետո բողոքելու առիթ ունենան:

Հարցին,  թե ԵԽԽՎ դիտորդական խմբի ներկայացուցիչները ևս խոսել են ակնհայտ ընտրախտումների մասին, Գալուստ Սահակյանը պատասխանեց.  «Դրանք դիտորդական խմբեր չեն եղել, ներկայացուցչական խմբեր են, որոնք արձանագրում են իրավիճակը: Այստեղ կարևոր է, թե նրանց ով է հրավիրել: Նայած, թե ով է հրավիրում և որ քաղաքական ուժի ազդեցության տակ են»:

 Հարցին՝ չկա մտավախություն, որ միջազգային կառույցները նման ընտրություններից հետո հրաժարվեն ֆինանսավորել Հայաստանին, օրենսդիրի ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Հայաստանին այնքան ֆինանսական աջակցություն են ցոցաբերում, որ ընտրությունների հետևանքով պիտի չանեին: Չեմ կարծում, քանի որ ընտրություններն անցել են բավարար»,- ասաց Գալուստ Սահակյանը՝ վստահություն հայտնելով, որ եթե անգամ ընտրախախտումները բացահայտվեն և մեղավորները պատժվեն, միևնույն է, այն չի կարող որևէ ազդեցություն ունենալ հանրաքվեի արդյունքների վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am