Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Գիտնականները տարբերություններ չեն գտել կանանց եւ տղամարդկանց ուղեղի կառուցվածքում

Գիտնականները տարբերություններ չեն գտել կանանց եւ տղամարդկանց ուղեղի կառուցվածքում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյարդաֆիզիոլոգները համեմատել են շուրջ մեկուկես հազար կանանց եւ տղամարդկանց ուղեղի տոմոգրամմաները եւ եկել այն եզրակացության, որ մարդու ուղեղում բացակայում են բացառապես «արական» կամ «իգական» հատվածները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Proceedings of the National Academy of Sciences. հանդեսում հրապարակված հոդվածում:

Վերջին տարիներին գիտնականներն ակտիվորեն փորձում են հասկանալ՝ գոյություն ունեն արդյոք ֆիզիոլոգիական, Էվոլյուցիոն կամ քիմիական առանձնահատկություններ կանանց եւ տղամարդկանց ուղեղի աշխատանքում, թե մեր վարքագծում առկա բոլոր տարբերությունները պայմանավորված են դաստիարակությամբ, հորմոններով եւ մշակութային ավանդույթներով:

Օրինակ, 2013 թվականի դեկտեմբերին ամերիկացի կենսաբանները պարզել են, որ տղամարդկանց ու կանանց ուղեղի առանձին բաժիններ միմյանց հետ այնպես չեն շփվում, ինչպես դա անում են հակառակ սեռի ներկայացուցիչների նյարդային համակարգի համանման մասերը:

 Թել Ավիվի համալսարանից Դաֆնա Ջոելը եւ նրա գործընկերները, համադրելով վերջերս մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա անցած ավելի քան 1,4 հազար կանանց եւ տղամարդկանց ուղեղի առանձին բաժինների չափերն ու կառուցվածքը, ցույց են տվել, որ կանանց եւ տղամարդկանց ուղեղի աշխատանքում այդօրինակ տարբերությունները չեն կարող պայմանավորված լինել նրանց ուղեղի կառուցվածքում Էվոլյուցիոն տարբերությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am