Տարածաշրջանային

Դատարանն անփոփոխ է թողել Խադիջա Իսմայլովայի գործով դատավճիռը

1 րոպեի ընթերցում

Դատարանն անփոփոխ է թողել Խադիջա Իսմայլովայի գործով դատավճիռը

ԲԱՔՈՒ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական դատարանն անփոփոխ է թողել ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայլովայի գործով դատավճիռը, համաձայն որի Իսմայլովան պետք է անազատության մեջ լինի 7,5 տարի սուտ մատնության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու եւ իշխանության չարաշահման համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, այս կերպ դատարանը մերժել է պաշտպանող կողմի հայցը դատավճռի փոփոխման առնչությամբ: Իսմայլովան բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքն ու դատավճիռը որակում է քաղաքական հաշվեհարդար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում