Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Քրեական գործերի թվայնացումը Քննչական կոմիտեին կօգնի կրճատել կառուպցիոն ռիսկերը

Քրեական գործերի թվայնացումը Քննչական կոմիտեին կօգնի կրճատել կառուպցիոն ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը 132 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ սարքավորումներ և համակարգչային ծրագրեր նվիրաբերեց ՀՀ քննչական կոմիտեին` քրեական գործերի թվայնացման նպատակով: Քննչական կոմիտեում հուսով են, որ նախաքննության ընթացքում քրեական գործերի թվայնացմամբ հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել մարդկային, ժամանակային և ֆինանասական ռեսուրսները, լրջորեն կրճատել կառուպցիոն ռիսկերը: «Դեռևս 2015 թվականի փետրվար-մարտից քրեական գործերի թվայնացումը, որպես փորձարարական ծրագիր, ներդրվել է քննչական կոմիտեի երկու ստորաբաժանումներում` Արաբկիր, Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժիններում: Թվայնացվել է 458 քրեական գործ, որոնց ընդհանուր քանակը կազմել է 35 հազար 108 թերթ` տարեկան խնայելով մոտ 60-70 մլն դրամ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ`  լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը:

Նա հավելեց, որ 2016 թվականից նախատեսվում է քրեական գործերի թվայնացման ծրագիրը ներդնել Կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող բոլոր մարմիններում:

Աջակցելով քրեական գործերի թվայնացմանը` ԱՄՆ դեսպանությունը սատարում է քրեական գործերի քննությունների թափանցիկության ու հաշվետվողականության ամրապնդմանը Հայաստանում: «Գործերի թվայնացմամբ Քննչական կոմիտեն ձևավորում է առավել թափանցիկ համակարգ և մեծացնում հանրային վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ: Միացյալ Նահանգներն աշխատում է հայ գործընկերների հետ անվտանգ, բարեկեցիկ ու ժողովրդավար պետություն կերտելու հարցում: Վստահ եմ` բոլորդ կհամաձայնեք, որ սա հնարավոր չի լինի առանց ամուր արդարադատության համակարգի, որն ապահովում է իրավունքի գերակայությունը և արդարադատության թափանցիկ հասանելիությունը բոլոր քաղաքացիների համար»,- նշեց  ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը:

Լրագրողներին ցուցադրվեց սկանավորված քրեական գործի օրինակ: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը բացատրեց, որ նախաքննության ընթացքում քննիչներն այսուհետ պարտավոր կլինեն 15 օրը մեկ թվայնացնել ողջ արձանագրությունը, ինչը կբացառի քննչական գործողության արձանագրություններում փոփոխությունների կատարումը:

«Եղել են դեպքեր, երբ քննիչը մինչև նախաքննության ավարտը փոփոխություններ է կատարել քննչական գործողության արձանագրություններում: Թվայնցաման պարագայում` այդպիսի հնարավորություն այլևս չի լինի: Մյուս կողմից` մեր քրեական գործերը բավականին ծավալուն են. մեկ հատորը բաղկացած է լինում 200-250 էջից: Իսկ նախաքննության ավարտից հետո կոմիտեն պետք է դատավարության կողմերին անվճար տրամադրի գործի պատճենները, ինչը կրկնակի ժամանակ և ծախսեր է ենթադրում: Արձանագրությունների թվայնացւմից հետո դրանք հնարավոր կլինի տրամադրել էկելտրոնային տարբերակով` խնայելով ժամանակ»,- մանրամասնեց Ղամբարյանը:

ԱՄՆ կառավարությունը Հայաստանում իրավապահ մարմիններին և արդարադատության համակարգին աջակցելու նպատակով տարեկան տրամադրում է մոտ 1.5 մլն ԱՄՆ դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am