Քաղաքականություն

Հարլեմ Դեզիրը անհրաժեշտություն է համարում Մադրիդյան սկզբունքներով ԼՂ հակամարտության լուծումը

2 րոպեի ընթերցում

Հարլեմ Դեզիրը անհրաժեշտություն է համարում Մադրիդյան սկզբունքներով ԼՂ հակամարտության լուծումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ միասին ջանքեր ուղղել ԼՂ հիմնախնդրի բացառապեսխաղաղ կարգավորման համար: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ում Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Հարլեմ Դեզիրի հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք օգտվեցինք այս առիթից, որպեսզի հանդիպում անցկացնենք, քննարկենք երկու երկրների առանձնաշնորհ հարաբերությունները, օրակարգային հարցերը: Հանդիպմանն անդրադաձել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին: Ներկայացրեցի այն իրավիճակը, որն ստեղծվել էվերջերսԱդրբեջանի կողմից` Հայաստանի հետ սահմանին եւ ԼՂ-ի հետ շփման գոտում` հրադադարի խախտման հետ կապված, եւ նաեւ այն սադրանքների մասին, որ շարունակվում են Ադրբեջանի կողմից եւ որի պատճառով իրավիճակը բավական սրված է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Էդվարդ Նալբանդյանը:

Հարլեմ Դեզիրն էլ ընդգծեց, որ Ֆրանսիան պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Ֆրանսիացի պետնախարարի խոսքով` երկիրը, Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ միասին լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, ջանում է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը համապատասխանի Մադրիդյան սկզբունքներին, ինչի մասին մեկ տարի առաջ Փարիզում հայտարարվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Ֆրանսիան իր կողմից պատրաստ է անհրաժեշտ բոլոր ջանքերը գործադրել բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասաց Դեզիրը` հավելելով, որ կարեւոր է հաշվի առնել քաղաքացիական բնակչության շահերը, ինչպես նաեւ պահպանել կայունությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում