Քաղաքականություն

ԱԺ քառօրյա. խորհրդարանը քննարկում է Հեռուստառադիոընկերության գործունեության հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

1 րոպեի ընթերցում

ԱԺ քառօրյա. խորհրդարանը քննարկում է Հեռուստառադիոընկերության գործունեության հաշվետվությունը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյա նիստի չորրորդ օրվա աշխատանքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցվել է 102 պատգամավոր:Նրանք կշարունակեն քննարկել Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը:

Հոկտեմբերի 7-ի նիստում պատգամավորները քննարկել են ՀՀ Կենտրոնական բանկի 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրը, որը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Հարցի քննարկումից հետո ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ԱԺ-ն ԿԲ 2015թ. դրամավարկային քաղաքականության ծրագիրն ընդունել է ի գիտություն:

Այնուհետև պատգամավորները քննարկել են Հանրային հեռուստառադիոընկերության 2014թ. գործունեության հաշվետվությունը: Նիստն ընդհատվել է հարակից զեկուցող ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանին հարցեր տալու փուլում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում