Տարածաշրջանային

Էրդողանի կնոջ առևտուրը Բելգիայում իրարանցում է առաջացրել

1 րոպեի ընթերցում

 Էրդողանի կնոջ առևտուրը Բելգիայում իրարանցում է առաջացրել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առաջին տիկինը՝ Էմինե Էրդողանը, ով ամուսնու՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ այս օրերին գտնվում է Բելգիայում, բրյուսելյան խանութներից գնումներ անելու համար այցելել է ամենաշքեղներից համարվող Ավենյու Լուի բուլվար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:

ԷմինեԷրդողանի անվտանգությունն ապահովելու համար նրա թիկնազորը լայն միջոցառումներ է ձեռնարկել և երթևեկության համար փակել է բուլվարը: Խանութներից մեկը մտնելուց հետո այդտեղ մուտքն այլ անձանց համար արգելվել է: Նման իրարանցումը դժգոհություն է առաջացրել շատ բելգիացների շրջանում:

Տեղական La Capitale թերթը այս առևտրի մասին լուրը հրապարակել է իր գլխագրում: Հաղորդվում է, որ Էմինե Էրդողանը Longchamp խանութում, որտեղ ամենաէժան պայուսակն արժե 650 եվրո, 1500 եվրոյի գնում է կատարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում