Տարածաշրջանային

Դինքի սպանության գործով 9 ոստիկանի ձերբակալելու որոշում է ընդունվել

2 րոպեի ընթերցում

Դինքի սպանության գործով 9 ոստիկանի ձերբակալելու որոշում է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ լրագրող, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի նախկին խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով տարվող հետաքննության շրջանակում որոշում է կայացվել 9 ոստիկանի ձերբակալելու վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, դրանց թվում են նաև Ստամբուլի հետախուզական բաժնի նախկին տնօրեն Ահմեթ Իլհան Գյուլերը և Անվտանգության գլխավոր վարչության հետախուզական բաժնի տեխնիկական հարցերով ենթաբաժնի նախկին ղեկավար Յունուս Յազարը:

Դինքի սպանության գործը քննող Ստամբուլի հանրապետական դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ բաժանմունքի դատախազ Գյոքալփ Քյոքչուն 9 ոստիկաններին ձերբակալելու որոշում է ընդունել «կանխամտածված հանցագործությանն աջակցելու, պաշտոնական թղթաբանության մեջ զեղծարարության, պաշտոնական փաստաթուղթ թաքցնելու և վերացնելու» հիմնավորումներով: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը դատապարտվեց ցմահ բանտարկության, իսկ անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից: Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման եւ կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում