Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Ռուբիկ Հակոբյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը

Ռուբիկ Հակոբյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը դադարեցրել է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը և վայր է դրել խմբակցության ղեկավարի լիազորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին պատգամավորը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շnորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է պատգամավորը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am