Սպորտ

Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության հերթական գոտեմարտում

1 րոպեի ընթերցում

Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության հերթական գոտեմարտում

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը պարտվեց աշխարհի առաջնության երկրորդ գոտեմարտում:

Լաս Վեգասում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում պայքարը սկսեցին ազատ ոճայինները:Առաջինը գորգ դուրս եկավ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սաֆարյանը:Նրա առաջին մրցակիցն աշխարհի մրցանակակիր, պուերտոռիկացի Գոմես Մատոշն էր: Շատ լարված պայքարում գործելով ճիշտ մարտավարությամբ, Դավիդը հաղթեց 6-4 հաշվով: Սաֆարյանի հաջորդ մրցակիցը օլիմպիական չեմպիոն, ադրբեջանցի Թողրուլ Ասքարովն էր, ում հետ մենամարտում հայ ըմբիշը պարտվեց 8-2 հաշվով:

Եթե ադրբեջանցուն հաջողվի հասնել եզրափակիչ, ապա Սաֆարյանը հնարավորություն կունենա սփոփիչ մենամրտերի միջոցով կփորձի հանսել բրոնզե մեդալին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում