Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը

Կյանքից հեռացել է Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ 
Ռուզաննա Լալայանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի  96-րդ տարում մահացել է  Լենինգրադի բլոկադան վերապրած հայաստանաբնակ ամենատարեց մարդը՝ Ռուզաննա Լալայանը: Նա ապրել է հագեցված և հետաքրքիր կյանք:

Նա ծնվել էր 1919թ. Թբիլիսիում, հայտնի երկաթուղային Լևոն Լալայանի ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո Ռուզաննան քրոջ Սոֆյայի հետ ընդունվել է Լեինգրադի 2-րդ բժշկական ինստիտուտ: Բուհն ավարտելը համընկավ Հայրենական Մեծ պատերազմի մեկնարկի հետ, և քույրերը որոշեցին կամավոր բանակ գնալ՝ դառնալով ռազմական բժիշկներ: Պատերազմի մեկնարկի արդեն 5-րդ օրը երկու հայուհի երիտասարդ բժիշկները, գրանցվեցին Կիրովի առաջին աշխարհազոր, որից հետո քույրերը ծառայեցին հայտնի 42-րդ բանակի հրաձգային գնդերից մեկում:

Ողջ բլոկադան Ռուզաննան և Սոֆյան աշխատել են Լենինգրադյան ռազմաճակատի տարբեր հատվածներում որպես բժիշկ-վիրաբույժներ: Ռուզաննան անձամբ էր վիրահատել և խնամել հայտնի ռուս բանաստեղծ Միխայիլ Դուդինին: Հետագայում, մոտ չորս տասնամյակ անց, հայտնի ռուս բանաստեղծը չէր մոռացել երիտասարդ հայուհուն: Իր ողջ կյանքում նա երազել էր հանդիպել իր փրկչին: Այս հանդիպումը տարիներ անց իրականություն դարձավ:

Պատերսզմից Ռուզաննան վերադարձավ միայնակ՝ նրա քույրը զոհվել էր Լենինգրադի բլոկադայի լուծարումից մի քանի օր առաջ: Ռուզաննա Լալայանը  1946թ. բնակություն հաստատեց Երևանում, ուր երկար տարիներ աշխատում էր Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ինստիտուտում, որտեղ բուժում էր Հայաստան տարհանած վիրավոր զինվորներին:

Այնուհետ նա տեղափոխվեց Բժիշկների վերապատրաստման ինստիտուտ, որտեղ ստեղծեց ինստիտուտի թանգարանը և այստեղից էլ գնաց արժանի հանգստի:

Բժշկական գիտությունների թեկնածու, Հայաստանի վաստակավոր բժիշկ Ռուզաննա Լալայանը արժանացել էր Հայրենական պատերազմի առաջի կարգի, Կարմիր աստղի շքանշանների, ինչպես նաև տասնյակ այլ ռազմական մեդալների:

Նա վարում էր ակտիվ կյանք, հաճախ հանդիպում երիտասարդների հետ, պատմում պատերազմի և հայրենասիրության մասին: Նույնիսկ մեծ տարիքում նա երբեք չէր մերժում հանդիպման առաջարկը, նամանավանդ ֆաշիզմի դեմ հաղթանակած պատերազմի ավարտի հոբելյանական տարում:

Լևոն Ազրոյան 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am