Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հռոմի պապը Կաթողիկէ Հայոց պատրիարքի հետ համատեղ պատարագ է մատուցել

Հռոմի պապը Կաթողիկէ Հայոց պատրիարքի հետ համատեղ պատարագ է մատուցել

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 7-ի առավոտյան Սուրբ պատարագ է մատուցել Սանտա Մարթա նստավայրի տաճարում, որին մասնակցել է նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 20-րդ պատրիարք Գրիգոր եպսիկոպոս Կապրոյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ռադիո Վատիկանը»՝ նշելով, որ հայ և կաթոլիկ եկեղեցու հոգևոր այրերը միասին հաղորդություն են ընդունել:

Հայոց պատրիարքն իր քարոզում ընթերցել է Սուրբ Ավետարանի այն հատվածը, ուր պատմվում է Հիսուս Քրիստոսի հրաշքի մասին (Ղուկ Զ. 6-11): Դրվագում պատմվում է դպիրների եւ փարիսեցիների ընդվզման մասին, ովքեր խորհրդակցում են, թե ինչպես սպանել Հիսուսին:

Ինչպես հայտնում է Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի առաջնորդարանի կայքը, Հռոմի պապն իր քարոզում հիշատակել է հայ ժողովրդի հալածանքները։ «Հայերը առաջին ժողովուրդն են, որ ընդունեցին քրիստոնեությունը։ Նրանք հալածվեցին սոսկ քրիստոնյա լինելոը համար։ Այսօր, լուրերում կարդում ենք որոշ ահաբեկչական խմբակցությունների կողմից քրիստոնյաների դեմ իրականացված արհավիրքների մասին: Հիշենք Եգիպտոսի մարտիրոսներին, ովքեր Լիբիայի ծովափին խողխողվեցին, մինչ կկարողանային տալ Հիսուսի անունը»,-  ասել է Սրբազան Քահանայապետը՝ շեշտելով, որ քրիստոնյաների և Եկեղեցու դեմ հալածանքները նման են Հիսուսի դեմ ուղղված հալածանքներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am