Պաշտոնական

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

1 րոպեի ընթերցում

Վարչապետն Արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմին է ներկայացրել ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետը նշել է, որ Արփինե Հովհաննիսյանին նախարար նշանակելիս ՀՀ Նախագահի հետ հաշվի են առել նրա փորձառությունը, մասնագիտական գիտելիքները և անաչառությունը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ նախարարության մասնագիտական թիմի հետ միասին նորանշանակ նախարարը կլուծի ոլորտի առջև դրված խնդիրները, կիրականացնի կառավարության ծրագրով նախատեսված բարեփոխումները: Վարչապետը շնորհավորել է Արփինե Հովհաննիսյանին և մաղթել արդյունավետ աշխատանք:

Նորանշանակ նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և վարչապետին բարձր վստահության համար և նշել, որ թիմային և նվիրված աշխատանքի շնորհիվ կլուծեն իրենց առջև դրված խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում