Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

ԱՄՆ-ում գեղեցկության մրցույթի հաղթողը պատմել է սիրիահայերի հետ ընկերության եւ հայերեն սովորելու մասին

ԱՄՆ-ում գեղեցկության մրցույթի հաղթողը պատմել է սիրիահայերի հետ ընկերության եւ 
հայերեն սովորելու մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 22-ամյա Ֆաբիոլա ալ Իբրահիմը, ով այս տարի ճանաչվել է «Միսս արաբ ԱՄՆ-2015» գեղեցկության մրցույթի հաղթող, պատմել է, թե ինչպես է պատանեկության տարիներին ընկերություն արել սիրիահայերի հետ եւ ինչպես է հարեւանների օգնությամբ հայերեն սովորել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenianlife-ը, գեղեցկուհին, ում մանկությունն անցել է ԱՄՆ-ում, իսկ հետագա ողջ կյանքը Սիրիայում, խոստովանել է, որ իրենց թաղամասում ամենից շատ սիրում էր շփվել հայերի հետ: Նրանց օգնությամբ գեղեցկուհին սովորել է հայերեն, անգամ պատրաստել հայկական թխվածքներ: Ֆաբիոլան պատմել է, որ դպրոցական տարիներին հայ աղջիկների հետ միասին եղել է մի նվագախմբում  եւ հենց այնտեղ էլ առաջին անգամ լսել է հայկական երաժշտություն ու հայկական երգեր:

Գեղեցկության մրցույթին մասնակցելուն զուգահեռ Ֆաբիոլան բժշկություն է ուսանել Վիրջինիայի համալսարանում: Հիվանդանոցում աշխատելու հետ մեկտեղ այժմ էլ գեղեցկուհին մտադիր է կենտրոն բացել, որտեղ երեխաները հնարավորություն կստանան սովորել արվեստ, երաժշտություն, էթիկա եւ բանավոր խոսք:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am