Սփյուռք

Արվում է հնարավորը Տեխասում մահացած 16-ամյա հայ ուսանողուհու մարմինը հայրենիք տեղափոխելու համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

1 րոպեի ընթերցում

 Արվում է հնարավորը Տեխասում մահացած 16-ամյա հայ ուսանողուհու մարմինը հայրենիք տեղափոխելու համար. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձի փոխանակման նպատակով ԱՄՆ մեկնած հայ ուսանողուհի 16-ամյա Լիլիթ Իշխանի Գեւորգյանը մահացել է Տեխաս նահանգի Նակոգդոչես քաղաքում ճանապարհային պատահարից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով տեղական ktre.com օնլայն պարբերականը, Գեւորգյանը մահացել է քվադրոցիկլի վթարի հետեւանքով:

Դեպքից հետո շերիֆ Ջեյսոն Բրիդջեսը հայտնել է, որ վթարի պատճառն այն է եղել, որ արագության տակ Գեւորգյանը կորցրել է կառավարումը: Լիլիթ Գեւորգյանը մահացել է վթարից ժամեր անց Նակոգդոչեսի հիվանդանոցում առանց գիտակցության գալու:

Ավելի ուշ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հանդես է եկել հետեւյալ հաղորդագրությամբ.

«Աննկարագրելի ցավով հայտնում ենք, որ Հայաստանի ՖԼԵՔՍ ծրագրի մասնակիցներից մեկը ս.թ. օգոստոսի 24-ին մահացել է դժբախտ պատահարի՝ քվադրոցիկլի վթարի հետևանքով: Բոլոր ներգրավված կողմերն անում են հնարավորինս նրա մարմինը ԱՄՆ-ից տուն բերելու համար: Մենք խորապես ցավում ենք և կիսում ենք Լիլիթի ընտանիքի ու ընկերների վիշտը: Այս պահին մենք չենք կարող հրապարակել այլ մանրամասներ՝ հարգելով Լիլիթի հիշատակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում