Ջոնի Դեփը մասնակցել Է Hollywood Vampires ռոք խմբի նոր ալբոմի ձայնագրությանը
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջոնի Դեփը սեպտեմբերին երկու համերգով հանդես կգա նշանավոր շոք-ռոքեր եւ վոկալիստ Էլիս Քուփերի ու կիթառահար Ջո Փերիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է NBC հեռուստաալիքը:
«Ջոնի Դեփը ժամանակավորապես կդառնա Էլիս Քուփերի «Հոլիվուդյան վամպիրներ» (Hollywood Vampires) հանրաճանաչ ռոք-խմբի անդամը,-նշում Է նա:-Դեփը կիթառ Է նվագելու, նա նաեւ մի շարք դերերգեր կկատարի որպես բեք-վոկալիստ»:
Ջոնի Դեփի մասնակցությամբ համերգները տեղի կունենան ընթացիկ տարվա սեպտեմբերի 16-ին եւ 17-ին Roxy Theatre նշանավոր գիշերային ակումբում, որը գտնվում Է Հոլիվուդի արեւմտյան մասում: Դրանից հետո երաժշտական փառատոնի մասնակցելու համար խումբն ամբողջ կազմով կուղեւորվի Բրազիլիա, որտեղ սեպտեմբերի 24-ին համերգ կտա Ռիո դե Ժանեյրոյում:
Արդեն հայտնի Է դարձել, որ մի շարք օրիգինալ ստեղծագործությունների շարքում, որոնք Էլիս Քուփերն ստեղծել Է
Միաժամանակ
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում